Հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն պատմել է իր կյանքի ցնցող մի դրվագ, երբ նա դիմել է շամանի՝ խորհրդավոր հիվանդության բացատրություն փնտրելու համար: Դերասանի խոսքով՝ շամանը պնդել է, որ իր լուրջ վիճակը կարող էր պայմանավորված լինել վուդուի անեծքով, որը, ենթադրաբար, իրեն դրել է իր կնոջ՝ Սոֆիա Վերգարայի նախկին փեսացուն:
49-ամյա Մանգանիելոն այս պատմությունը պատմում է իր նոր՝ «Արյան գծեր» հուշագրությունում: Դերասանը խոստովանել է, որ մի քանի տարի տառապել է ծանր հիվանդությունից, որն ուղեկցվել է որովայնի ցավերով և լուրջ աղիքային խնդիրներով: Չնայած բազմաթիվ հետազոտություններին և բուժումներին, նա երկար ժամանակ չի կարողացել պատասխաններ գտնել իր վիճակի վերաբերյալ իր հարցերի:
Մի պահ նա որոշել է դիմել այլընտրանքային բուժման: Նման որոնումներից մեկի ժամանակ նա կապվել է կուբացի շամանի հետ, ով, ըստ Մանգանիելոյի, հանկարծ հեռախոսով խոսել է իր առողջական խնդիրների մասին:
«Դու հիվանդ ես։ Աղիքներիդ հետ ինչ-որ բան այն չէ», - դերասանի հիշողությունների համաձայն՝ ասել է շամանը։
Մանգանիելոն ցնցված էր. նույնիսկ նրա ամենամտերիմ ընկերները չգիտեին իր վիճակի մանրամասները։
«Իմ ընտանիքում կային մարդիկ, որոնք ոչինչ չգիտեին այս մասին, առավել ևս՝ հեռախոսի մյուս ծայրում գտնվող ինչ-որ անծանոթ», - գրել է դերասանը։
Այնուհետև շամանը ներկայացրել է իր սեփական բացատրությունը։ Նրա խոսքով՝ Վերգարայի նախկին սիրեկաններից մեկը դեռևս զգացմունքներ ուներ նրա նկատմամբ և, իբր, «թուղթ ու գիր» է արել Մանգանիելոյին։
«Քո անցյալից ինչ-որ մեկը դեռ սիրում է քեզ։ Նա վուդու անեծք է դրել քո ամուսնու վրա։ Դա տեղի է ունեցել Նոր Օռլեանում», - հայտարարել է շամանը՝ դիմելով զույգին։ Նա նաև պնդել է, որ դերասանը պետք է անցնի մաքրագործման և պաշտպանության հատուկ ծես և առաջարկել է հանդիպել նրա հետ Էկվադորում, քանի որ ինքը չի կարող մեկնել Միացյալ Նահանգներ։
«Ես նայեցի Սոֆիային՝ փորձելով հասկանալ, թե ինչպես կարող էր այս մարդը իմանալ այս ամենը», - հիշել է Մանգանիելոն։ Արտիստի խոսքով՝ նա սկսել է հիշել կնոջ նախկին սիրեցյալներին և առաջին անգամ մտածել նրա նախկին փեսացուի՝ Նիք Լոեբի մասին։
Վերգարան և Լոեբը բաժանվել են 2014 թվականին, դերասանուհու Մանգանիելոյի հետ հանդիպելուց կարճ ժամանակ առաջ։ Հետագայում նախկին զուգընկերները նաև ներքաշվել են սառեցված սաղմերի շուրջ աղմկահարույց դատական գործընթացի մեջ։
Հիվանդությունը, որը արտիստը նկարագրում է իր հուշագրությունում, լրջորեն ազդել է ոչ միայն իր կարիերայի, այլև անձնական կյանքի վրա։ Մանգանիելոն և Վերգարան ամուսնացել են 2015 թվականի նոյեմբերին, իսկ 2023 թվականի հուլիսին նրանք հայտարարել են իրենց բաժանման մասին յոթ տարվա ամուսնությունից հետո։ Նրանց ամուսնալուծությունը վերջնականապես կնքվել է 2024 թվականին։ Իր հուշագրությունում դերասանը մանրամասն նկարագրում է, թե որքան դժվար էր այս շրջանը՝ խոստովանելով, որ բուժման որոնումները ստիպել են իրեն դիմել ամենաանսպասելի ձևերին՝ բացատրելու համար, թե ինչ է կատարվում։
Այսօր Մանգանիելոն, որը 2025 թվականին նշանվել է դերասանուհի Քեյթլին Օ'Քոնորի հետ, պնդում է, որ այդ փորձությունը թողել է անցյալում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին12:36, 15 հոկտեմբերի
Սելին Դիոնը Բարբի տիկնիկ է դարձել. Նրա պաշտամունքային կերպարը վերստեղծել են «Տիտանիկ»-ի զարդերով12:13, 15 հոկտեմբերի
Վիկտորիա Բեքհեմը ուղիղ եթերում տեկիլա է խմել և կատակել իր ամուսնու՝ Դեյվիդի «մեծ վարունգի» մասին11:38, 15 հոկտեմբերի
Թրամփի դարաշրջանի հակաթրենդը. ինչու են կանայք հրաժարվում «Մար-ա-Լագո դեմքից»11:17, 15 հոկտեմբերի
Աբու Դաբիի թագավորական ընտանիքի կոկաինային սկանդալ. ընտանիքի կին անդամին գտել են անգիտակից վիճակում՝ երեխայի կողքին10:30, 15 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոյի առեղծվածը. Շամանը պնդել է, որ դերասանին «թուղթ ու գիր» են արել Սոֆիա Վերգարայի պատճառով09:00, 15 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ